Սույն թվականի ապրիլին Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների առաջին իսկ օրը Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հանձնառություն է ստանձնել միջազգային իրավապաշտպան հանրությանը ներկայացնել Ադրբեջանական զինված ուժերի կողմից թույլ տրված դաժանությունների և միջազգային իրավունքի կոպիտ խախտումների փաստերը:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության տարածքային բաժնի պետ Ա.Ա.-ն:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի ազդելու» Ռուսաստանի փորձերին:
Al Arabia-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, Կատարը, Թուրքիան ու ԱՄԷ-ն համատեղ պահանջում են անցկացնել ՄԱԿ ԳԱ-ի նիստ՝ Սիրիայում և Հալեպում տիրող իրավիճակի պատճառով։
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ կարիքների գնահատման առաքելությամբ Հայաստան ժամանած պատվիրակությանը: Այցի նպատակը նախընտրական միջավայրի գնահատումն ու խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալն է:
ՈՒսումնասիրելով Վահան Բադասյանի ներկայացրած բացատրությունները, Քննչական կոմիտեն որոշել է «հանցադեպի բացակայության հիմքով» մերժել քրեական գործի հարուցումը՝ հաղորդում է Քննչական կոմիտեն:
Տեղեկության հրապարակային աղբյուրներից 2016 թվականի նոյեմբերի 28-ին ստացած տվյալների համաձայն՝ «Փոքր Մհեր» կրթահամալիրի տնօրենը պարբերաբար սպառնալիքներ և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցնում կրթահամալիրի սաների և սպաների հասցեին՝ վիրավորելով նրանց արժանապատվությունը:
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն անվերապահորեն խորհրդանշական կերպար է, քանի որ ներառում է հնարավոր բոլոր այն արատները, որոնցով այնքա՜ն հարուստ է ներկա պետական վերնախավը։
Պերմանենտ քաղաքական անկայունության ուրվականն է շրջում Բրիտանական երկրում: Վերջին վեց տարում փոխվեց հինգ վարչապետ, չնայած որ երկկուսակցական համակարգը երկրին երեք դար շարունակ քաղաքական կայունություն էր ապահովել...